Lurer.com–ը գրում է.
Սիրիայի հարավում Ազգային պաշտպանության ուժերի զինվորականների և տարբեր խմբավորումների զինյալների միջև բախումների զոհ է դարձել 40 մարդ: Այս մասին հայտնել է Agence France-Presse- ը՝ հղում անելով Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի կենտրոնին:
Գործակալության փոխանցմամբ՝ բախումները տեղի են ունեցել Դամասկոսում:
Բախումների հետևանքով սպանվել է Սիրիայի Ազգային պաշտպանության ուժերի առնվազն 26 անդամ և «Ջեբխատ ան-Նուսրա» խմբավորման 14 գրոհային:
Լիբանանի անվտանգության աշխատակիցները հայտնել են լրատվական գործակալությանը, որ Սիրիայի սահմանի վրա նրանց հաջողվել է ձերբակալել 11 վիրավոր զինյալի, ովքեր փորձում էին երկրի տարածք ներխուժել:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=162076&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



