Պետությունը սկսել է ակտիվորեն գովազդել բնակարան պետծառայողների համար ծրագիրը, սա նշանակում է, որ պետության առաջարկած պայմաններով բնակարանի ձեռքբերման պայմաններն այդքան էլ գրավիչ չեն, ուստի անհրաժեշտ է այդ մասին լրացուցիչ քարոզ անել։ Անձամբ ես համոզված եմ, որ մեր պետծառայողների գերակշիռ մասի աշխատավարձը թույլ չի տա ՎԱՐԿՈՎ բնակարան գնել և այս պարագայում մեր հայրենակիցներին երկրում պահելու համար պետք է ամեն գնով ապահովել նրանց բնակարանով, իսկ դա անել մեր տխրահռչակ բանկերի միջոցով, մեղմ ասած, ճիշտ չեմ համարում։ Հակառակ պարագայում այդ շենքում բնակարաններ կգնեն արդեն ունեցողները, և ծրագիրը չի ծառայի իր բուն նպատակին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/806818839376100
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



