Life.panorama.am-ը գրում է․
Նոյեմբերի 7-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիական Հանրապետության նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շաղպանտյեին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ առաքելության ընթացքում նա իր կարեւոր նպաստը կբերի հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդման եւ ընդլայնման գործում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպան Շաղպանտյեն ասաց, որ Ֆրանսիայում առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում հայ ժողովրդին եւ Հայաստանին ու հատուկ կարեւորություն են տալիս երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը, եւ վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համակողմանի փոխգործակցության դինամիկ զարգացումը առաջ մղելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



