Վարդան Պետրոսյան. Ինձ համար կարևոր է, որ լինի օբյեկտիվ որոշումPanorama.am-ը գրում է.

«Ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ ես կալանքն այսքան ժամանակ կրում եմ լուռ, անտրտունջ, այնպես, որ ես ինքս ինձ հարգում եմ այդ կալանքում, և միայն ու միայն Ձեր հայեցողությանն եմ թողնում: Եթե Դուք գտնեք 20 օր, կլինի 20 օր, եթե 1 տարի, կլինի 1 տարի, եթե 10 կամ 3 օր, կլինի այդքան: Սա ինձ համար ոչ մի նշանակություն չունի: Ինձ համար կարևոր է, որ լինի օբյեկտիվ որոշում»,- դատական նիստի ժամանակ հայտարարեց Վարդեն Պետրոսյանը, երբ դատավոր դիմեց, թե ի՞նչ կարծիք ունի տուժողների շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի այն միջնորդության վերաբերյալ, որով խնդրեց 20 օր ժամանակ տրամադրել` պաշտպանական կողմի միջնորդության մեջ նշված բոլոր փաստերը ստուգելու համար: 

Վարդան Պետրոսյանի պաշտպանները դեմ չէին միջնորդության ուսումնասիրության համար տուժող կողմին ժամանակ տրամադրելուն, բայց դեմ էին 20-օրյա ժամկետին: Փաստաբան Սամվել Ջաղինյանը նշեց, որ 20 օրը օրենքի շրջանակներից դուրս է, խնդրեց ողջամիտ ժամկետ սահմանել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել