Panorama.am-ը գրում է․
Ինտերպոլը հայտարարել է, որ Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումներին միանալու համար ջիհադիստները հաճախ օգտվում են զբոսանավերից: Ըստ Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոբերտ Նոբլի ունեցած տվյալների` նրանց մի մասը պատերազմական գոտի փորձում է հասնել Թուրքիայով: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Ահաբեկչական խմբավորման պոտենցիալ անդամները հասկանում են, որ միջազգային օդանավակայաններում հավաքված են իրենց մասին բոլոր տվյալները, իսկ զբոսանավերի պարագայում նման բազաներ չկան»,-ասել է Նոբլը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/politics/2014/11/07/interpol/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել