Tert.am-ը գրում է․
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի ունեցավ Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովը, որին ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Համաժողովի սկզբում համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը նշեց, որ առողջապահության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները միշտ սերտ են եղել և դրանում իր դերն է ունեցել բժշկական համալսարանը: Նա ընդգծեց, որ միշտ էլ Հայաստանի մասնագետները վերապատրաստվել են ռուսական դպրոցում՝ սովորելով ռուսական հետազոտական լաբորատորիաներում, գիտահետազոտական ինստիտուտներում, և այլն:
«Արդյունքում հաստատվել են ճկուն հարաբերություններ, ավելին՝ մեր համալսարանի շրջանավարտներից շատերը Ռուսաստանում դարձել են բժշկության կարևոր ուղղությունների առաջատարներ, բայց կարևորն այն է, որ չեն մոռանում իրենց բուհը: Մինչ օրս ոլորտում հայ և ռուս մասնագետների համագործակցությունը կայացել է իրենց նախաձեռնությամբ: Այս համաժողովը նշանակում է, որ հարաբերությունների մակարդակը մեծանում է՝ հասնելով պետական մակարդակի: Համալսարանը պատրաստ է մասնակցել բոլոր նախաձեռնություններում և այն բոլոր կարևոր ուղղություններով, որոնք ստորագրվել են այսօր»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



