Newmag.am-ը գրում է․

Փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի մասին ավելորդ կլինի ինչ-որ բան պատմելը կամ նրա երգերի մասին դրական կարծիք հայտնելը: Դա ակնհայտ է, բոլորը գիտեն։ Բայց կան երգեր, որոնք լսելիս դժվար է պատկերացնել, որ Ջեքսոնն է կատարողը։ Մենք սովոր ենք խռպոտ, բայց միևնույն ժամանակ նուրբ ձայնին` իր հանրահայտ «աու~»-ով։

«Մարիա» երգը Ջեքսոնը կատարել է 1972թ.` 14 տարեկանում։ Երգը սիրո մասին է։ Մնում է միայն կռահել, թե ինչպես կարող էր անչափահաս երեխան ԱՅՍՊԵՍ երգել այս թեմայով։ Չնայած կռահելու բան չկա, նա Մայքլ Ջեքսոնն է։

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել