FwNpJkiYsOahIN4SOQRPtzKL6n1in.am-ը գրում է․

Նոյեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ Ֆարո/Լուլե քաղաքում հյուրընկալվելով Պորտուգալիայի հավաքականին:

Այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 10-ից 12-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական ծրագիրը:

Նոյեմբերի 10-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի վերականգնողական մարզում: Նոյեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երկու մարզում:

Նոյեմբերի 12-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը չարտերային չվերթով կմեկնի Պորտուգալիայի Ֆարո/Լուլե քաղաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել