2447682414c640a7271b2b1in.am-ը գրում է.

Լոնդոնը առաջին տեղում է աշխարհում էլիտար բնակելի անշարժ գույքի գնի միջին գնով՝ քառակուսի ֆուտը 3167 դոլար: Այս մասին ասվում է CBRE ընկերության հետազոտությունում՝ փոխանցում է RIA Novosti-ն:

Մեկ քառակուսի մետրը 10.76 քառակուսի ֆուտ է: Այսպիսով Լոնդոնում մեկ քառակուսի մետր էլիտար անշարժ գույքի արժեքը կազմում է 34 հազար դոլար:

Հետազոտության մեջ նշվում է, որ պահանջարկը, որը սկզբում ակտիվ էր օտարերկրացի գնորդների շրջանում, սկսել է ակտվություն դրսևորել ներքին սպառողների միջավայրում: Ներքին սպառողներն այժմ կազմում են Լոնդոնի էլիտար բնակելի անշարժ գույքի շուկայի 52 տոկոսը:

Լոնդոնին հաջորդում են Հոնկոնգն ու Նյու Յորքը՝ մեկ քառակուսի ֆուտը 3,087 և 2.85 հազար դոլար արժեքով:
Չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցնում են Սիդնեյն ու Փարիզը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել