Panorama.am-ը գրում է.
Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Ադրբեջանը հետևողականորեն պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը և չի ճանաչում այդ երկրի տարածքում այսպես կոչված ընտրությունները, որոնք անցնում են առանց կենտրոնական իշխանությունների համաձայնության: Բաքուն չի ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետություններում կայացած ընտրությունները:
Ուկրաինան և Ադրբեջանը ռազմավարական դաշնակիցներ
Վերջին տասնամյակների ընթացքում Բաքվի և Կիևի հարաբերությունները ակտիվորեն զարգանում են ինչպես տնտեսական, էներգետիկ ոլորտում, այնպես էլ ռազմա-տեխնիկական համագործակցության առումով:
2002-2013թթ.-ին Ադրբեջանը Ուկրաինայից գնել է 12 հատ «Смерч» հրթիռային համակարգեր, 85 ականանետ, 72 հատ МТ-12 հրանոթ, 54 հատ 2С1 «Гвоздика» հաուբիցներ և 16 հատ 2С3 «Акация» հաուբիցներ:
Ադրբեջանը բավականին երկար ժամանակ նավթ է առաքել Ուկրաինա: Մինչև 2011թ.-ը ուկրաինական Կրեմենչուգի նավթավերամշակման գործարան էր առաքվել 80.000-200.000 տոննա ադրբեջանական նավթ:
Ադրբեջանա-ուկրաինական համագործակցությունը միտված է ապագային, քանի որ Ուկրաինան այժմ արդիականացնում է իր նավթավերամշակման գործարանները, այդ թվում Օդեսայում, Azeri Light տեսակի նավթ ընդունելու համար:
Իր հերթին, Ադրբեջանը պատրաստվում է գազի հեղուկացման գործարան կառուցել Վրաստանի սևծովյան ափին, ինչից հետո հեղուկացված գազը պետք է առաքվի Սև ծովի ավազանի երկրներին, այդ թվում Ուկրաինային:
Ռազմա-տեխնիկական և տնտեսական հարաբերություններին զուգահեռ զարգանում է նաևհումանիտար համագործակցությունը: Ուկրաինայում գործում է տեղի ադրբեջանական համայնքը միավորող «Ուկրաինայի ադրբեջանական կոնգրես» կազմակերպությունը, որը գլխավորում է Ռովշան Թաղիևը:
Ադրբեջանի տարածքում էլ բնակվում է ուկրաինական համայնքը, որը Ադրբեջանի մարդահամարի տվյալներով հասնում է մոտ 30.000-ի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



