Slaq.am-ը գրում է․
Հայտնի հումորիստ Միշա Գալուստյանը Instagram-ում հետևյալ գրառումն է արել. «Այսօր մեր մեծ հայկական ընտանիքում տոն է: Այսօր մեր տատիկը դառնում է 90 տարեկան: Իմ սիրելի տատիկ, շնորհավորում եմ քեզ ծննդյանդ առթիվ: Այսօր դու մեզ հնարավորություն ես տալիս սիրելի թոռնիկներ լինել: Մենք շատ հպարտ ենք քեզնով ու նրանով, որ դու նվիրել ես քո ամբողջ կյանքն ընտանիքին և աշխատանքին: Մենք անում ենք ամենը, որպեսզի դու հպարտանաս մեզնով: Առողջություն ու բարձր տրամադրություն քեզ. Գալուստյան ընտանիք»:
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/228511/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



