«Եթե հիմա ես կուսակցական չեմ, նշանակում է՝ ես երկրի թշնամի՞ն եմ»Armlur.am-ը գրում է․

Երեկ ՀՀ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը միանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ Կառավարության  բարեփոխումների մասին օրինագիծը շտապ կուղարկվի Ազգային ժողով: «Ժողովուրդ»-ն այս առիթով մի քանի հարցեր է ուղղել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին:

-Պարո՛ն Երիցյան, ՀՀ վարչապետի որոշմամբ՝ տարածքային կառավարման նախարարությունն այսուհետ լինելու է արտակարգ իրավիճակների նախարարության կազմում: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ երկու գերատեսչությունների աշխատանքի համատեղումը:

-Նախ ասեմ, որ այդ երկու գերատեսչությունների միավորումն ինձ համար անակնկալ էր, ես տեղյակ չեմ եղել: Ուղղակի ես այդպիսի անակնկալները ծանր չեմ տանում, որովհետեւ շատ են իմ կյանքում անակնկալներ տեղի ունեցել: Բայց եթե հիշում եք՝ արտակարգ իրավիճակների վարչությունը նախկինում եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության կազմի մեջ ու շատ նորմալ աշխատել է: Հիմա քանի որ մենք աշխատել ենք, հզորացել ենք, կարծում եմ, որ այս միացումը ճիշտ է: Կարեւոր չէ, թե ով կլինի նախարարը, ով կղեկավարի, բայց միացումը ճիշտ է: Այստեղ ե՛ւ ռեսուրսների, ե՛ւ կադրային խնայողություններ կլինեն, ու կաշխատեն այն մարդիկ, ովքեր տիրապետում են իրավիճակին:

-Այսինքն՝ առաջիկայում կրճատումնե՞ր են լինելու:

-Ես դեռեւս այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ օրինագիծը դեռեւս պետք է խորհրդարանում քննարկվի: Իսկ ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ կրկնվող բաժիններ, վարչություններ կլինեն, որոնք պետք չեն լինի, ուղղակի ես դեռեւս չեմ հետաքրքրվել, թե ինչ կառուցվածք ունի: Նույն գործառույթները երկու ուղղությամբ կատարելը սխալ է: Ընդամենն այս պահին մի բան կարող եմ ասել՝ երկու նախարարությունները միավորվելու դեպքում մենք ավելի արդյունավետ կաշխատենք:

-Երբ որ խորհրդարանում հաստատվի օրինագիծն, ու Դուք պաշտոնապես նշանակվեք ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար, ինչի՞ց եք սկսելու:

-Ես սկսելու եմ մարզերից: Ուսումնասիրելու եմ բոլոր գյուղերն ու քաղաքները՝ հասկանալու համար, թե այնտեղ ինչ խնդիրներ կան, որից հետո նոր կսկսեմ իմ հետագա քայլերի միջոցով արդյունքի հասնել: Այժմ պետք չէ ինչ-որ ամպագոռգոռ բառեր ասել: Դժվար է լինելու, տանջանք է, քանի որ օր ու գիշեր պետք է աշխատել: Եթե հիմա աշխատում ենք 12-13 ժամ, ապա այսուհետ պետք է աշխատենք 24 ժամ, որովհետեւ խնդիրները շատ-շատ են: Դա ծանր բեռ է, որը պետք է կարողանաս տանել: Առավել եւս, որ երկու նախարարություններում էլ խնդիրները շատ են, որոնք պետք է լուծել, քանի որ դու ժողովրդի հույսն ես, դու անմիջական կապ ունես մարդու ու նրա խնդիրների հետ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել