Araratnews.am-ը գրում է․
«Այս տարվա բյուջետային նախնական քննարկումներն ունեին մի ընդգծված առանաձնահատկություն՝ պատգամավորների հարցադրումները վերբերում էին բյուջեի ծրագրային թեմատիկային. տարիներ շարունակ կառավարության կողմից իրականացվում են աշխատանքներ, որոնք բյուջեն վերածում են ծրագրային ձևաչափի, որը չափազանց կարևոր գործընթաց է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Բանախոսի փոխանցմամբ՝ այս գործընթացի ավարտին մենք կունենանք պետական միջոցների արդյունավետության բարձր մակարդակ, էապես կնվազեն չարաշահումները:
«Այս առումով ԱԺ-ն քննարկումների նախաշեմին կատարեց երեք կարևոր քայլ: Օգտվելով մեր միջազգային գործընկերների՝ Գերմանիայի և ԱՄՆ-ի աջակցությունից՝ նախ քննարկումներ ծավալեցինք հենց այդ հանձնաժողովների կտրվածքով, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այդ երկու կառույցների օժանդակությամբ կներգրավվեն փորձագետներ, և այդ հանձնաժողովները իրենց նախարարությունների հետ կընտրեն մեկական ծրագիր, որը կբերեն իդեալական տեսքի: Մեր ամբողջ բյուջեն բաղկացած է 175 ծրագրից, եթե յուրաքանչյուր կես տարվա մեջ մեկական ծրագիր բերենք իդեալական տեսքի, ապա մոտ ապագայում մեր բոլոր ծրագրերը 100 %-ով կհամապատասխանեն ծրագրային բյուջետավորման պահանջներին»,- ասաց Գագիկ Մինասյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




