168.am-ը գրում է․
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խուան Օխեդան: Նախագահը շնորհավորել է դեսպան Օխեդային մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը Հայաստանի և Ուրուգվայի միջև կապերի ամրապնդման ու զարգացման, նաև այդ նպատակով ս.թ. հուլիսին Ուրուգվայ կատարած Հայաստանի Նախագահի պետական այցի շրջանակներում ձեռքբերված բարձր մակարդակի պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ: Երկուստեք ընդգծվել է, որ հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի ու վստահության վրա, և երկրների միջև ձևավորված բավականին ընդգրկուն իրավապայմանագրային դաշտը, որը հնարավորություն է ընձեռում ակտիվորեն համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, սերտացնել միջպետական կապերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



