Tert.am-ը գրում է․
Հայ կանայք պարտավոր են առողջ լինել՝ հանուն իրենց ամուսինների ու հանուն իրենց երեխաների, իսկ որպեսի նրանք առողջ լինեն, անպայման պետք է լինեն ապահովագրված այն նենգ հիվանդությունից, որը կոչվում է քաղցկեղ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը՝ նշելով, որ հիվանդության նենգությունը պայմանավորվում է նրանով, որ մարդը կարող է բավականին երկար ժամանակ տառապել այդ հիվանդությամբ և բացահայտել այն միայն վերջին փուլում:
«40 տարեկանից բարձր տարիքի կանայք պարտավոր են գոնե տարին մեկ անգամ այցելել բժշկի»,- ասաց Խաչանուշ Հակոբյանը՝ փաստելով, որ վիճակագրության համաձայն քաղցկեղածին հիվանդությունները գնալով երիտասարդանում են և ախտահարում են առավել երիտասարդ օրգանիզմների:
Մասնագետը խորհուրդ է տալիս մինչ ահազանգող երևույթի բացահայտումը անցնել հետազոտություն, և ընդ որում՝ համալիր հետազոտություն:
«Ուզում ենք մեր կանանց զգոնությունը բարձրացնել, որպեսզի նրանք կոմպլեքս հետազոտություն անցնեն՝ և՛ վահանաձև գեղձի, և՛ կրծքագեղձի, և՛ արգանդի պարանոցի»,-ասաց Խաչանուշ Հակոբյանը՝ նկատելով, որ մեր կանանց մոտ գիտակցությունը բարձրացել է և կանանց մեծ մասը գնում է պրոֆիլակտիկ ստուգման:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



