ԿԽՄԿ ներկայացուցիչներն Արցախում այցելել են ադրբեջանցի դիվերսանտներինSlaq.am-ը գրում է․

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նոյեմբերի 5-ին այցելել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ձերբակալված քաղաքացիներ Դիլհամ Ասքերովին և Շահբազ Գուլիևին:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Սա արդեն ԿԽՄԿ 6-րդ այցելությունն է Ադրբեջանի քաղաքացիներին: Հանդիպման ժամանակ փոխանակվել են ընտանեկան բովանդակությամբ նամակներ»,- ասաց Զառա Ամատունին:

Հիշեցնենք, որ Արցախում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտները հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ առևանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին (ծնված 28.04.1997թ., բն. Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում), ում դիակը հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել