Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սուրեն Խանամիրյանի մահվան կապակցությամբPanorama.am-ը գրում է․

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Խանամիրյանների ընտանիքին՝ Լիբանանի Հանրապետության նախկին նախարար և պատգամավոր Սուրեն Խանամիրյանի մահվան կապակցությամբ: 

«Ցավով տեղեկացա լիբանանահայ քաղաքական և հասարակական ականավոր գործիչ, Լիբանանի Հանրապետության նախկին նախարար և պատգամավոր, մեծ հայրենասեր Սուրեն Խանամիրյանի մահվան մասին:

Իր երկարամյա բեղմնավոր և բազմաբովանդակ գործունեությունը Սուրեն Խանամիրյանը նվիրել է Լիբանանի զարգացմանը, հայկական կրթական ավանդույթների և արժեքների պահպանմանը, իր նվիրվածությամբ մեծապես նպաստել Հայաստան-Լիբանան բարեկամական հարաբերությունների հաստատմանն ու խորացմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել