Panorama.am-ը գրում է․
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հաշվապահ Լիանա Մկրտչյանի գործով դատավարությունը սկսվել է: Առաջիկա նիստը Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում կայանալու է նոյեմբերի 19-ին:
Մեղադրական եզրակացության համաձայն, Լիանա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ում որպես հաշվապահ և իր տրամադրության տակ ունենալով 26.10.2011թ. աշխատանքից ազատված Ռուզան Վասիլի Միրզոյանի աշխատավարձի բանկային քարտը, 2011թ-ի նոյեմբեր ամսից մինչև 2013թ. դեկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում Ռ.Միրզոյանի տվյալները նշել է այդ համալսարանի քարտային հաշիվների համալրման հանձնարարագրերում: Վերջինիս հաշվեհամարին որպես աշխատավարձ պարբերաբար փոխանցվել է առանձնապես խոշոր չափի` ընդհանուր 8.180.000 ՀՀ դրամ գումար, որը Լ.Մկրտչյանը տարբեր բանկոմատներից կանխիկացնելով յուրացման եղանակով հափշտակել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



