Tert.am-ը գրում է․

Գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը որևէ հասարակության համար աղետալի է համարում այն, որ ընդդիմության և իշխանության կարծիքների մեջ կա այնպիսի միասնականություն, ինչպիսին Հայաստանում է:

«Գլխավոր խնդիրը, որ ինձ համար գոյություն ունի, ընդդիմության և իշխանության լիակատար համերաշխությունն է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու հարցում: Ես որևէ հասարակության համար աղետալի եմ համարում էսպիսի միաձուլումը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Վահրամ Մարտիրոսյանը՝ շարունակելով, թե եթե դա նույնիսկ խոհեմության թելադրանքն է, և ընդդիմությունը պետք է անընդհատ տարբերակներ առաջարկի ու քննարկի:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության հանրահավաքների շարքին, ապա հրապարակախոսն այն կարծիքին է, որ դա պայքարի սովորական գործիք է և վիճարկելու բան չէ:

Վահրամ Մարտիրոսյանի խոսքով՝ վերջին մի քանի հանրահավաքներից հետո հանրության մեջ, մասնավորապես՝ քաղաքացիական հասարակության մեջ, կրքեր բորբոքվեցին, որովհետև ընդդիմության առաջնորդներից մեկը, ըստ էության, վիրավորեց իրենց հետ ոչ համամիտ մարդկանց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել