Տավուշի մարզի խանութներում հիմա տնական հավերի ձվեր չեն վաճառվում: Եղանակը ցրտել է, և տնական հավերը քիչ թվով ձվեր են ածում: Գյուղացիներն էլ նախընտրում են սնվել իրենց հավերի սակավաթիվ հավկիթներով և ոչ թե դրանք վաճառքի հանել: Իսկ տնական հավկիթի սիրահարները ստիպված են բավարարվել խանութներում առկա, Հայաստանի տարբեր թռչնաֆաբրիկաների կամ արտերկրից Հայաստան ներկրված արտադրանքով: Այն էլ` զգալիորեն թանկ գնով. գրել է «Ժողովուրդ»-ը

«Արդեն մի քանի օր է, ինչ Նոյեմբերյան քաղաքում հավկիթները վաճառվում են հատը 100 դրամով: Խանութների վաճառողներն ասացին, որ նախորդ խմբաքանակի հավկիթները վաճառվում էին հատը 60-80 դրամով: Այսպիսով` հավկիթի գնի նշանակալի թանկացում է տեղի ունեցել: Հետաքրքիր է՝ արդյոք այս հարցով ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովը որևէ բացահայտում կան»,-հավելել է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել