«Կառավարության երեկվա նիստից հետո կարող ենք արձանագրել, որ ՀՀ իշխանությունների մոտ ստեղծված կադրային «սովն» այդպես էլ չի հաջողվում հաղթահարել: Արդեն երկար ժամանակ թափուր մնացած չորս պաշտոններից ՀՀ իշխանությունները կարողացան լուծել միայն մեկի՝ Վայոց ձորի մարզպետի հարցը՝ այդ պաշտոնում նշանակելով Վայքի քաղաքապետին: Մյուս՝ տարածքային կառավարման նախարարի պաշտոնից որոշեցին հրաժարվել՝ նախարարությունը արտակարգ իրավիճակների նախարարության հետ միավորելու ճանապարհով:

Փոխվարչապետի հարցը դեռևս չեն կարողանում լուծել, բայց չեն կարող նաև լուծարել. ՀՀ սահմանադրությամբ է նախատեսված: Նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղարի՝ կես տարի թափուր մնացող պաշտոնի հարցը ևս կարելի է համարել անլուծելի: Ի դեպ, անվտանգության խորհուրդը սահմանված է սահմանադրությամբ, բայց քարտուղարի պաշտոնի մասին սահմանդրության մեջ ոչինչ նշված չէ, գուցե սա էլ լուծարեն, գնա, պրծնեն»,– գրում է թերթը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել