Lurer.com–ը գրում է.

Հոկտեմբերի 31-ին` ժամը 07.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը, վիճաբանության ժամանակ, հայհոյել է մի քաղաքացու և դանակով սպանության սպառնալիքներ տվել:

Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները նոյեմբերի 5-ին պարզել են, որ նշված ավտոմեքենայի վարորդը 1963 թ. ծնված Արմեն Ճ.-ն է, որը ոստիկանության ծառայողների և վետերանների խորհրդի բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ժամը 19.00-ին ներկայացել է ոստիկանության Ավանի բաժանմունք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել