Panorama.am-ը գրում է․
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, անդրադառնալով պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի պաշտոնանկության ու իշխող կոալիցիայում ստեղծված ճգնաժամին, հայտարարել, թե պետությունը չպետք է կառավարվի ետնաբեմից:
«Newsgeorgia.ru» կայքի հաղորդմամբ, այս մասին Մարգվեշաշվիլին հայտարարել է Վիեննայում, որտեղ նախատեսված է նախագահի հանդիպումները ՄԱԿ-ի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարների հետ:
Մարգվելաշվիլին հայտարարել է, թե վերջին ժամանակներում «ուշադիր հետևում է կոալիցիայում ստեղծված ճգնաժամին», սակայն լռություն է պահպանել, քանի որ կարծել է, թե «կոալիցիայի սուբյեկտներն իրենց ռեսուրսներով պետք է ի վիճակի լինեին հաղթահարելու իրավիճակը»:
Նախագահի խոսքերով, հայրենիք վերադառնալուն պես ինքը ընդգրկվի իրավիճակի կարգավորման գործընթացում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



