Այսօրվա Անոնիմուսների երթը ինքնաբուխ չէր, քանի որ մի քանի օր է, ինչ սոցիալական ցանցերում հայտարարություններ էին տարածում՝ իրազեկելով այսօրվա երթի մասին և բոլորին կոչ էին անում մասնակցել: 
Այնուամենայնիվ, ոստիկանությունը թույլ տվեց, որպեսզի երթը կայանա և պահանջեց միայն պրովոկացիաներից խուսափելու համար հանել դիմակները: 
Երբ բողոքի են դուրս եկել մեկ տարի առաջ տեղի ունեցած խուլիգանությունների հեղինակների հարազատները, ինչ-որ տեղ հասկանալի է, բայց երբ քաղաքական գործիչներն են փորձում արդարացնել Շանթի կողմից կազմակերպված խուլիգանությունը, Երևանի կենտրոնում սա անթույլատրելի է: Քաղաքական գործիչները պատասխանատվության զգացում պետք է ունենան պետության և հասարակության առջև և ամեն բան չէ, որ պետք է օգտագործել սեփական PR-ի համար: Վստահ եմ՝ պետականության կրող ցանկացած քաղաքացի դատապարտում է Շանթի և նրա ընկերների գործողությունները և նրան արդարացնել ցանկացող քաղաքական տարրերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել