Armsport.am-ը գրում է․
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը, որը տրվում է եվրոպական ֆուտբոլի լավագույն ռմբարկուին։
«Շնորհակալ եմ իմ թիմակիցներին, առանց որոնց ես չէի կարող շահել այս մրցանակը։ Նաեւ շնորհակալ եմ ընտանիքիս, երկրպագուներին»,- նշել է Ռոնալդուն։
2013/14թթ. խաղաշրջանում պորտուգալացին Իսպանիայի առաջնությունում դարձել է 31 գոլի հեղինակ։ Ընդ որում, նույնքան գոլ է խփել նաեւ Լուիս Սուաերսը՝ ելույթ ունենալով «Լիվերպուլում»։ Ուրուգվայցի ֆուտբոլիստը ավելի վաղ նույնպես ստացել է մրացանակը։
Ավելացնենք, որ այս պահին Ռոնալդուն հանդիսանում է Պրիմերայի լավագույն ռմբարկուն՝ 10 տուրում խփած 17 գոլով։ 2014 թվականին նա 51 անգամ գրավել է մրցակիցների դարպասը, որոնցից 47-ը՝ «Ռեալի» մարզաշապիկով, իսկ 4-ը՝ Պորտուգալիայի։ Ռոնալդուն այս մրցանակը ստանում է երրորդ անգամ։