Replik.am-ը գրում է․
Մեծ էկրաններ ունեցող ժամանակակից սմարթֆոնների ամենամեծ թերություններից մեկը կարել է համարել ձեռքում պահելու անհարմարությունը: Կորեական LG ընկերությունը, ինչպես երևում է, ինչ-որ չափով լուծել է այս հարցը: Կորեական հսկայի նոր սմարթֆոնները, որոնք ունեն 5,3 դույմ FullHD էկրան, զինված են աշխարի ամենանեղ շրջանակով: Դրա լայնությունը հասնում է ընդամենը 0,7 միլիմետրի:
Այս արդյունքին կորեացիները կարողացել են հասնել Neo Edge անունը կրող տեխնոլոգիայի շնորհիվ: Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ իրենց նոր սմարթֆոնի էկրանի լուսավորությունը թույլ է տալիս դրանով հեշտությամբ աշխատել նաև վառ լուսավորության պայմաններում:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=48932
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել