161586762Araratnews.am-ը գրում է․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրորդ անգամ անընդմեջ գլխավորել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը, որ պարբերաբար հրապարակում է ամերիկյան Forbes ամսագիրը: Ինչպես և 2013թ.-ին, երկրորդը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման է: Լավագույն եռյակը եզրափակում է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը:

Forbes-ը Պուտինին անվանել է «ռուսական ինքնակալ»՝ նշելով, որ ՌԴ նախագահը «ցուցադրում է իր հզորությունը հայրենիքում և միջազգային ասպարեզում»: Աղբյուրի փոխանցմամբ, Պուտինի ամենաազդեցիկ ճանաչվելը բուռն բանավեճեր էր հարուցել նաև 2013թ.-ին, սակայն մեկ տարվա ընթացքում Պուտինը միացրել է Ղրիմը, միջնորդավորված պատերազմ է սկսել Ուկրաինայում և գազամատակարարման ուղիների շինարարության 70 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել Չինաստանի հետ (ինչը մոլորակի ամենախոշոր շինարարական նախագիծն է): «Մեր ընտրությունն ուղղակի մարգարեական էր», – գրում է ամսագիրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել