Replik.am-ը գրում է․

Բրիտանացիների մոտ 50 տոկոսը կարծում են, որ համացանցում լինելն ավելի կարևոր է, քան ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը, հայտնում է Evening Standart-ը:

Opinium Research ընկերության կողմից անցկացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ բրիտանացիների 48 տոկոսը պատրաստ են հրաժարվել սիրելի մարդու հետ հանդիպումից հանուն համացանցի, իսկ ավելի քան 12 տոկոսը պատասխանել է, որ առանց ուտելիքի ավելի շատ կարող է մնալ, քան` առանց համացանցի:

Համացանցից օգտվելու հնարավորությունը Մեծ Բրիտանիայում ավելի շատ են կարևորել, քան անձնական հիգիենան: Շատ բրիտանացիների համար սմարթֆոն ունենալն ավելի կարևոր է, քան ավտոմեքենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել