40Elq.am-ը գրում է․

Երեքշաբթի օրը Sotheby s-ի աճուրդում 61,8 մլն դոլարով վաճառվել է Վինսենտ Վան Գոգի «Երիցուկներով և կակաչներով լի ծաղկամանը» նկարը: Այս նկարը դառել է իմպրեսիոնիզմին և մոդերնիզմին նվիրված այդ օրվա աճուրդի կենտրոնական լոտերից մեկը: Դրա սկզբնական գինը եղել է 30-50 մլն դոլար: Վան Գոգը հայտնի նկարի վրա աշխատել է 1980 թվականի հունիսին Փարիզից ոչ հեռու գտնվող Օվեր-սյուր-Ուազ ավանում գտնվող իր ընկերոջ տանը: Այդ ժամանակ նկարիչը առողջական խնդիրներ է ունեցել և հենց այդ ընկերն է հոգ տարել նրա համար: Հայտնի է նաև, որ այդ օրերին Վան Գոգը ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել և նկարն, ամենայն հավանականությամբ, հանձնել է բժշկական կենտրոնին, որտեղ բուժվել է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել