Հարգելի պարոն Օհանյան,
Գրում եմ այս նամակը, որովհետև մտածում եմ՝ մի օր էլ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար գնդապետ Գ. Մովսիսյանը ինձ էլ կկանչի և կասի՝ ազատման դիմում գրի, քո տեղն իմ հերթական բարեկամն է գալու: Այո՛, այս ծառն իմն է, այս փչակն իմն է:
Գաղտնի բաժնի պետին, որին քիչ էր մնացել ծառայել և գնալ թոշակի, լկտիաբար հեռացրեց, իբրև նա կոպիտ էր խոսել իր բարեկամուհու հետ, որը մի քանի ամիս է՝ ինչ աշխատում է այդ բաժնում: Ճի՛շտ է, բարեկամուհին՝ Մարիաննան, կարող է գաղտնի մասի դուռը բաց թողնի, գնա տուն և անմեղ դուրս գա, ու ոչ մեկ նրան չի կարող դիտողություն անել: Իսկ նրա ամուսինն էլ զորամասի էլեկտրիկն է, որ երբ ուզում, գործի է գալիս: Եվ այդպես բարեկամների շարքն ավելանում է՝ մյուսներին գործից ազատելով:
Զորամասի շարային բաժնում աշխատում էր նախկին զինվորական Շ.Շահբազյանը, որն առավոտից երեկո աշխատում էր, տեխնիկական բաժնում աշխատում էր Գ.Ղազարյանը, իսկ թիկունքի պետի սենյակում աշխատում էր սպայի կին Լ.Գասպարյանը: Այս բոլոր կանանց հաստիքները փոխելով՝ ուղարկեց տեխնիկական մաս և պարտադրեց հագնել բանվորական համազգեստը և մատոռ նորոգել՝ պատճառաբանելով՝ ով ինչ հաստիքի է, դա էլ պետք է անի: Առանց ամոթի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Վ. Տոնոյանը, որի կինը այդ զորամասի դերձակն է, որը 5 կամ 6 անգամ է եկել զորամաս, առանց խղճի խայթ զգալով, այդ կանանց պարտադրում էր մատոռ նորոգել: Մեկը հարցնի.
-Պարո՛ն Վ. Տոնոյան, Ձեր կինը քանի զինվորի տաբատ կամ սավան է կարել, և արդյո՞ք նա գալիս է գործի:
Դե իհարկե, նա Թ.Տոնոյանն է, իր հետ թող ոչ մեկ չհամեմատվի:
Հրամանատարն ասում էր.
-Փորձվի մեկը մյուսի տեղը ստորագրի:
Բա գնդապետ Մովսիսյան, այդ չեք տեսնու՞մ, որ Վ. Տոնոյանը կնոջ տեղը ստորագրում է:
Այո՛, ինչու պետք է տեսնի, չէ որ իր քենու տղան՝ էդգարը, տեխնիկական մասում կարմիր տաբատը հագին միայն բլոտ է խաղում: Նա պետք է ամբողջ օրը բլոտ խաղա, երբ ուզի գնա, երբ ուզի գա, իսկ կանայք պետք է մատոռ նորոգեն: Հարց է տրվում, իսկ փոխգնդապետ Վ. Տոնոյանի ազատ գրաֆիկով 2 աշխատողները ու՞ր են: Այն կանայք, որոնք իրենց տարիները նվիրել են հայկական բանակին (Գ.Ղազարյանը աշխատել է 14 տարի, Շ. Շահբազյանը 5 տարի, ճիշտ է Լ.Գասպարյանը քիչ է աշխատել, բայց նա սպայի կին է, իսկ սպայի կնոջ հետ այդպես չեն վարվում, դա մեր բանակին պատիվ չի բերում, ամոթ է), հեռացրեց աշխատանքից՝ պատճառաբանելով, որ ամեն ոք պետք է իր գործով զբաղվի:
Իսկ ինչու՞ իր քենին՝ Գ. Ստեփանյանը, որը պարենային ծառայության պահեստի բանվոր է, չի նստում պահեստում և պարկեր դատարկում: Նա նստում է թիկունքի պետի սենյակում և հրամանատարի մյուս բարեկամուհու հետ սուրճ խմում:
Ի դեպ, ասեմ, որ թիկունքի գործավար 60 տարեկան Ա. Կոտյանին էլ էին ուղարկել տեխնիկական մաս, բայց քանի որ նա ֆին բաժնի պետ կապիտան Հ.Գևորգյանի «քիփն» է, իսկ նա էլ հրամանատարի «քիփն» է, Ա. Կոտյանի հաստիքը փոխեցին հավաքարարի հաստիքի և թողեցին իր տեղում: Իսկ ինչու՞ նա չի վերցնում ավելը և իր գործն անում:
Այդ դեպքում, պարո՛ն նախարար, թույլ տվեք ՀՀՊՆ 31549 զորամասն անվանափոխել Գ.Մովսիսյանի անվամբ, չէ՞ որ նա մեր զորամասը սեփականաշնորհել է......................
Անունս չեմ գրում պարզ պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել