Սերժ Սարգսյանը մեկնում է ՄոսկվաՀայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ նույն օրը ներկա գտնվելու Մոսկվայում անցկացվող շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական մրցաշարին: Այն կրում է «Տաշիր» անվանումը: Մրցաշարը կազմակերպել են «Տաշիր գրուպ» ընկերությունը և Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան:

Սերժ Սարգսյանը նաև Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի կազմակերպական կոմիտեի նախագահն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել