Mypage.am-ը գրում է․

Ի՞նչը կարող է սիրելիի հետ հանգստից ավելի լավ լինել: MyNews-ը ներկայացնում է 15 լավագույն վայրերը, որտեղ կարելի է հանգստանալ առօրյայից և մոռանալ աշխարհի մասին:

Dedon Island Resort հյուրանոց, Ֆիլիպիններ

Հիանալի ջունգլիներ, պալմայից պատրաստված բունգալո, կախովի անկողիններ. այստեղ ամեն ինչ ստեղծված է նրա համար, որ գրկեք ձեր սիրելիին և վայելեք օվկիանոսի աղմուկը:

Սելյալանդսֆոսս ջրվեժ, Իսլանդիա

Իսլանդիայի ամենահայտնի և գեղատեսիլ ջրվեժներից է: Հատկապես խորհուրդ են տալիս այցելել երեկոյան ժամերին, երբ լուսավորվածությունն ավելի վառ է լինում: Նկատել անասելի գեղեցիկ մայրամուտին, որ ձուլվում է ջրվեժի ուրվագծին… Էլ ինչի՞ մասին կարելի է երազել:

UFOgel հյուրանոց, Ավստրիա

Ալպերում փոքրիկ, մինիմալիստական տուն: Միայն պատկերացրեք, թե ինչպես երկուսով տեղավորված անկողնում հիանում եք հսկայական պատուհաններից երևացող լեռներով:

Dream Beach ծովափ, Թայլանդ

Սպիտակ ավազ, տաք ջուր. իզուր չեն այս ծովափն անվանում «Երազանքի ծովափ»: Ծովափի երկայնքով գնացող ուղղահայաց լեռները այնպիսի զգացում կստեղծեն, ասես աշխարհում ձեզանից բացի ոչ ոք չկա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել