Newmag.am-ը գրում է․

Յանուշ Վիշնևսկին միանգամից ու հենց առաջին գրքով նվաճեց Արևելյան Եվրոպան: Նրա «Մենությունը համացանցում»-ը դիպավ նույնիսկ իրենց սենտիմենտից հեռու համարող մարդկանց սրտերին: 2001-ին հրապարակված այդ աշխատությունը ֆիզիկայի ու քիմիայի բնագավառում երկու դոկտորական պաշտպանած գիտնականի և նախկին նավաստու դեբյուտն էր գրականության ասպարեզում: Այն երեք տարի մնաց Արևելյան Եվրոպայի բեսթսելերը: Լեհաստանի ամենահայտնի գրողն ապրում է Գերմանիայում: Ֆրանկֆուրտում կենսաինֆորմատիկա է ուսումնասիրում: Վիշնևսկին գրել է 9 վեպ, ունի պատմվածքների 2 և էսսեների 5 ժողովածու: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են 20 լեզվով: Վերջինը հայերենն էր: Լեհ գրողը Երևանում էր իր վերջին գրքի` «Գրանդ»-ի հայերեն թարգմանության շնորհանդեսին:

Մուգ կապույտ էլեգանտ կոստյումը, խորիմաստ ժպիտը, կապույտ աչքերն ու որոնող հայացքը հյուրանոցի նախասրահում հայտնված իրականում 60, բայց 50 տարեկան թվացող տղամարդուն անմիջապես առանձնացնում էին ընդհանուրի մեջ: Մի քիչ վախվորած, մի քիչ հուզված, բայց ավելի շատ հիացած՝ մոտեցա: «newmag-ի աղջի՞կն եք»,- առաջինը նա խոսեց: Մինչև հասցրեցի հաստատող որևէ բառ ասել, խոնարհվեց ու ձեռքս համբուրեց: Բարև´, ջենտլմենությո´ւն: Բարև´, քաղաքավարությո´ւն: «Ես առաջին անգամ եմ ամսագրի շապիկին լինելու: Ինձ «Փլեյբոյի» տղա եմ զգում»: Ծիծաղեցինք: Նախահարցազրուցային հուզմունքս, անվստահությունս ու գերլարվածությունս ակնթարթորեն անհետացան: Երկար էի մտածել` ինչ հարցնել, ինչպես հարցնել, ինչու հենց այդ մասին հարցնել: Հետո հասկացա` պետք չէ հարցնել, պետք է զրուցե՜լ սիրելի գրողի հետ: Թեմաներն էլ նրա գրքերի վերնագրերը կհուշեն: Կարևորը գիրքը կարդալը չէ: Կարևորը գրողի միտքն ընկալելն է: Եվ ես որոշեցի խոսքս կառուցել Յանուշ Վիշնևսկու գրքերի վերնագրերով (դրանք վերցված են չակերտների մեջ):

vishnevski 2

- Ասում եք` միայնությունը մահացու հիվանդություն է: Իրո՞ք այդպես է:

– Լքված մենակությունն է: Երբ ինչ-որ մեկը թողել է քեզ, երբ ուզում ես լինել այդ մեկի հետ, բայց նրա համար գոյություն չունես: Զգում ես ներքին օրգաններիդ սառցակալումը: Շատ ծանր հիվանդություն է…

- Նա, ով ասել է` ժամանակը բուժում է, ստախոս է: Չսպիացած վերքեր ունե՞ք:

– Կան այնպիսի դեպքեր, որ ժամանակը չի բուժում: Ողբերգության պահերն են: Օրինակ՝ երբ մայրը կորցնում է իր զավակին: Սարսափելի է: «Ժամանակը բուժում է» հիմար արտահայտությունը ասում ենք ոչ թե նրանց, այլ մեզ համար, որ որևէ կերպ օգտակար զգանք մեզ: Միևնույն ժամանակ՝ ասվածը, օրինակ, սիրային դեպքերին չի վերաբերում: Երբ ինձնից հեռացավ կինս, մտածում էի՝ կյանքի վերջն է, նպատակ ու ապրելու ցանկություն չունեի: Երկու տարի անց դուրս եկա այդ հոգեբանական ծանր վիճակից: Ժամանակն ինձ համար այդ առումով բուժիչ էր: Ես այսպես կասեմ. ամենակարևորը առաջին սերը չէ, ամենակարևորը միշտ վերջին սերն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել