
Armlur.am-ը գրում է.
Երկու օր առաջ ողջ համացանցը ողողվեց շոկային մի լուրով, որին շատերը նախընտրում էին չհավատալ: Սիրված դերասանուհու՝ Հասմիկ Ղարիբյանի՝ Կարգին Հասոյի մահվան բոթը չափազանց անսպասելի էր բոլորի համար, անգամ նրանց, ովքեր տեղյակ էին, որ Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած դերասանուհին քաղցկեղ ուներ… Դերասան Ռաֆայել Երանոսյանը, ով Հասմիկի հետ աշխատել է մի շարք նախագծերի շրջանակներում, «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց, որ ինքը դերասանուհու հիվանդության մասին իմացել էր դեռեւս մեկ տարի առաջ՝ ԱՄՆ-ում. «Նրա ամուսինն էր ասել ինձ այդ մասին, բայց ես անգամ ինքս ինձ դա չէի խոստովանում: Մեկ ամիս առաջ ես եւ Անդրանիկ Հարությունյանը փորձեցինք հանդիպել Հասմիկին, բայց մեզ ասացին, որ նա հոգնած է, չի կարող տեսնվել…Երեւի բարին հենց դա էր. նա մեր հիշողություններում մնաց որպես պայծառ ու կենսուրախ մարդ»,-նշեց Ռաֆայելը: Երգիչ Արամ MP3-ն էլ սիրով է հիշում Հասմիկին բնորոշ արարքները, նա փաստում է, որ դերասանուհու՝ որեւէ միջավայրում հայտնվելուց հետո մթնոլորտն ամբողջովին փոխվում էր, նա այն մարդն էր, ով կարողանում էր դիմացինին ուրախացնել ոչ միայն էկրաններից, այլեւ իրական կյանքում. «Նաեւ շատ անմիջական էր, կարող էր մտնել սենյակ, ասել. «Իյա՜, էսօր էս ինչ անճաշակ զգեստ ես հագել»: Բայց ոչ ոք նրանից չէր նեղանում…»,-հիշեց երգիչը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



