
Yerkir.am-ը գրում է.
2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ` Հայաստանում թմրանյութ օգտագործողները 4922-ն են` ըստ պաշտոնական տվյալների, այսինքն` խոսքը նարկոլոգիական հիմնարկներում գրանցված անձանց մասին է: Նախորդ տարվա համեմատությամբ` այս թիվն աճել է 600-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության ազգային ինստիտուտի թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի ղեկավար Սուրեն Նազինյանը: Նա հայտնեց, որ գրանցվածներից 2018-ն օգտագործում են բույսերից պատրասված թմրամիջոցներ, 2092-ը` ափիոնատիպ նյութեր, իսկ 2 մարդ` կոկաին: Գրանցվածների 70 տոկոսը 28-49 տարեկան անձինք են: Մեկ դեռահաս կա գրանցված` 14 տարեկան, եւ երկու 18 տարեկաններ: Գրանցված 4922-ից 67-ը կին են: Yerkir.am-ի հարցին, թե արդյո՞ք կան ոչ պաշտոնական տվյալներ, Ս. Նազինյանը պատասխանեց, որ 2010 թվականին ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի կողմից կատարվել է լայնամասշտաբ հետազոտություն ծանր թմրամիջոցներ օգտագործողների շրջանում, համաձայն որի` թմանայութերից սուր կախվածություն ունեցողների թիվը 12700 է: Այս հետազոտությունը կատարվել է անանուն, քանի որ թմրանյութերի օգտագործումը բավական լատենտային երևույթ է, և թմրամոլները այնքան էլ հասանելի չեն ո՛չ բուժհիմնարկների, ո՛չ էլ իրավապահ մարմինների համար: Ս. Նազարյանի խոսքով` այս հետազոտությունը վստահելի է, քանի որ կատարվել է գիտամեթոդական բոլոր պայմանների պահպանմամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



