Tert.am-ը գրում է.

Ներքին քաղաքականության մեջ ընդհանրապես ոչինչ չի կատարվում. այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում։

Անդրադառնալով ընդդիմության՝ արտահերթ ընտրությունների պահանջին, նա ասաց, որ արտահերթ ընտրությունները պետք է պարտադրել, այնինչ ընդդիմությունն այդքան ռեսուրս չունի:

«Ես չեմ տեսնում արտահերթ ընտրություններ անցկացնելու որևէ նախադրյալ: Այո՛, ընդդիմությունն ասում է այդ մասին, և մեր ավանդույթն է այդպիսին»,-ասաց նա և նկատեց, որ վաղուց է ընդդիմությունն արտահերթ ընտրությունների մասին խոսում:

«Երբ կլինի ուժ, որը Հայաստանում հինգ հարյուր հազար մարդ դուրս կհանի ու կպահի կես տարի, այդ ժամանակ էլ կխոսենք, սակայն այսօր ես նման բան չեմ տեսնում: Ամեն ինչ կարելի է ասել, սակայն՝ եռյակը, քառյակը սպառնալիք չի հանդիսանում իշխանության համար»,-ասաց քաղաքագետը և պարզաբանեց, որ խոսքը ոչ թե արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին է, այլ այն անցկացնելու ռեսուրսների, հնարավորությունների բացակայության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել