«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի փոփոխությունների նոր նախագծով, որը ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, բարձր՝ առավելագույն շեմը գերազանցող եկամուտներ ունեցողների համար ևս 100 տոկոս փոխհատուցման գործակից ապահովելու նպատակով, այդ շեմը գերազանցող եկամտի մասով փոխհատուցումը կարող է տալ գործատուն՝ իր միջոցների հաշվին՝ գործատուների կնքած կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի շրջանակներում:
Նշենք, որ պետության կողմից վճարվող մայրության նպաստի առավելագույն շեմը պետք է կազմի նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկը: Մայրության նպաստը կունենա նաև նվազագույն շեմ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի փոփոխությունների նոր նախագծով, որը ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, սահմանվելու է մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծության նվազագույն շեմ:
Այդ շեմը սահմանելու իրավասությունը կունենա կառավարությունը: Մասնավորապես, նախատեսվում է այն սահմանել նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, որը կփոխկապակցվի չաշխատող անձի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծության հետ՝ բացառելով, որ աշխատող կնոջ մայրության նպաստը լինի ավելի պակաս, քան չաշխատողինը:



