Կինոաշխարհը գրավում է մարդկանց կինոարդյունաբերության ստեղծման օրվանից ի վեր։ Այն ստիպում է մեզ արտասվել, ծիծաղել, նոր էմոցիաներ ապրել, ինչ-որ նոր բան բացահայտել մեզ համար, յուրովի մեկնաբանել ինչ-ինչ երևույթներ։ Սակայն ինչու՞ է արվեստի բոլոր տեսակներից հենց կինոն այդքան ուշադրություն գրավում։ Ամեն մարդ տարբեր կերպ կարող է պատասխանել այս հարցին, սակայն մի բան հստակ է. կինոարդյունաբերությունը մեր կյանքի անբաժան մասն է դարձել։ Մինչդեռ սկզբնավորման նախնական փուլում կինոնկարները պարզապես արձանագրում էին դարաշրջանի որոշակի իրադարձությունները։ Այն ասես լուսանկարչության էվոլյուցիան լիներ։ Այդ ժամանակ ոչ ոքի մտքով էլ չէր անցնում, թե տասնամյակներ անց այն որքան մեծ նշանակություն էր ունենալու մարդկանց համար։  

Ներկայումս բազմաթիվ աղջիկներ են երազում կինոդերասանուհու կարիերայի մասին։ Շատերն ինչ քայլի ասես, որ պատրաստ չէն էկրաններին հայտնվելու համար։ Հայտնի դերասանները մեզ համար իբրև օրինակ են ծառայում, իսկ ինքնին կինոյի մթնոլորտը անհավանական ձգողականությամբ գրավում է մեզ։ Այդ ձգողականության առջև անգամ արքայադստրերն են անզոր։ Թվում է, թե թագավորության գործերն այնքան շատ են, որ նրանք պետք է ժամանակ չունենան կինոկարիերայի համար, բայց արի ու տես, որ նրանք էլ մյուսների պես երազում են նվաճել կինոաշխարհը։ Նրանցից մի քանիսին հաջողվել է ի կատար ածել իրենց երազանքը։ Այս հոդվածը հենց նրանց մասին է։

princesses01 Принцессы, покорившие киноолимп

1. Գրեյս Քելլին Մոնակոյի 10-րդ իշխանուհին էր։ Նա ներկայումս երկիրը ղեկավարող Ալբերտ II-ի մայրը և կինոաշխարհը նվաճած ամենահայտնի արքայադուստրը։ Գրեյսը ֆիլադելֆիացի միլիոնատերի դուստր էր։ Նա փայլուն դաստիարակություն ստացավ Ֆիլադելֆիայում։ Նա կարող էր շարունակել հոր գործը, սակայն նա դեռևս մանկուց երազում էր դերասանուհու կարիերայի մասին։ Այդ պատճառով էլ Նյու Յորք ժամանելուն պես սկսեց մոդել աշխատել և դասերի հաճախել Թատերարվեստի ամերիկյան ակադեմիայում։ Նա երկար ժամանակ այնպես էր գնում փորձանկարահանումների, ասես աշխատանքի գնար, սակայն նրան այդպես էլ  չէր հաջողվում գլխավոր դեր ստանալ։ Փոխարենը նա ստանում էր գովազդներում նկարահանվելու ու երկրորդական դերեր խաղալու առաջարկություններ։ Գրեյսը չէր հուսահատվում. նա կարծես կանխազգում էր, որ իրեն ինչ-որ արտասովոր բան էր սպասվում։ 

princesses02 Принцессы, покорившие киноолимп

2. Եվ նա չէր սխալվում։ 1952 թ.-ին նա գլխավոր դեր ստացավ «Ուղիղ կեսգիշերին» վեսթերնում, որտեղ նա մարմնավորում էր Գերի Կուպերի կնոջը։  Հետագայում Քերի Գրանտը, ում հետ նա ավելի ուշ խաղաց Ալֆրեդ Հիչքոքի «Բռնել գողին» կինոնկարում, ասաց. «Ինգրիդ Բերգմանի հանդեպ տածած ողջ հարգանքով հանդերձ՝ ես նախընտրում եմ Գրեյսին։ Նա ինքնին հանգստություն է»։ Իմիջիայլոց, Հիչքոքը նկարահանեց նրան իր երեք կինոնկարներում, իսկ  դրանց մի մասի սցենարը գրվել է հատուկ Քելլի Գրեյսի համար։ Ռեժիսորն ասում էր, որ օրինակ՝ «Բռնել գողին» կինոնկարում նա միտումնավոր ցանկանում էր ընդգծել Գրեյսի կողմից մարմնավորված նրբագեղ, սակայն անմեղությամբ չփայլող հերոսուհու դասական կերպարը։

princesses03 Принцессы, покорившие киноолимп

3. 1956 տեղի ունեցավ մի իրադարձություն, որը շրջադարձային էր Քելլի Գրեյսի ճակատագրում։ Նա ամուսնացավ արքայազն Ռենե III-ի հետ։ Ավելի ուշ նրանց ամուսնությունն անվանվելու էր դարի ամուսնություն, իսկ Գրեյսին վիճակված էր դառնալ ոճի ու նրբագեղության խորհրդանիշ, ում համար պայքարի մեջ էին մտնելու աշխարհի առաջատար դիզայներները։ Գրեյսը սկսեց նաև հասարակական գործունեություն ծավալել և զբաղվել բարեգործությամբ, ինչպես վայել է իշխանուհուն։ Նա չշարունակեց կինոկարիերան, սակայն Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը «Կինոյի 100 մեծագույն դերասանուհիների» ցանկում 13-րդ հորիզոնական հատկացրեց նրան։  Իշխանուհին ողբերգական մահով վախճանվեց կյանքի 53-րդ տարում։ Նա կաթվածահար եղավ, ինչի հետևանքով կորցրեց ավտոմեքենայի կառավարումը։ Ռենե III արքայազնն ամուրի մնաց։ Մահից հետո նրան թաղեցին իր կնոջ կողքին։ Գրեյս Քելլին դեռևս կենդանության օրոք շատերի համար դարձավ կատարելատիպ, իսկ մահից հետո՝ լեգենդ։

princesses04 Принцессы, покорившие киноолимп

4. Սակայն իրական արքայադուստրը նկարահանվում էր կինոյում Գրեյս Քելլիից շատ առաջ։ Խոսքը Զուբեյդա Բեգում Դհանռադժգիրի մասին է։  Նա ծնունդով արքայադուստր էր, իսկ ավելի ուշ նաև ամուսնությամբ (նրա ամուսինը դարձավ Հայդերբադի ռաջա Նարսինգիր Դխանռադժգիր Գյան Բախադուրը)։

princesses05 Принцессы, покорившие киноолимп

5. Այս կինը կինեմատոգրաֆիայում հայտնի է Զուբեյդա անունով։ Նրա դեբյուտը կինոաշխարհում տեղի ունեցավ վաղ պատանեկության շրջանում։ Մի քանի տարի անց նա սկսեց գլխավոր դերերում նկարահանվել։ Զուբեյդան նկարահանվել է 41 համր և 35 ձայնային կինոնկարներում։ Ինչ խոսք, տպավորիչ արդյունք է։ Նա մարմնավորել է հնդկուհի աստվածուհիների ու հերոսուհիների, ովքեր քարոզում էին զոհաբերությունների դադարեցում։ Անցյալ դարի 30-ականների վերջերին դերասանուհին գրեթե ամբողջովին հրաժարվեց դերասանական աշխատանքից  և նվիրվեց ընտանիքին։ Այնուամենայնիվ, նա իր վառ հետքն է թողել հնդկական կինեմատոգրաֆիայի մեջ, իսկ այն ոճը, որը մշակվեց նկարահանումների գործընթացում, մինչ այժմ էլ ընդօրինակվում է հնդկական կինոյի այլ դերասանուհիների կողմից։

princesses06 Принцессы, покорившие киноолимп

6. Կինոաշխարհը նվաճած ամենաերիտասարդ արքայադուստրը Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ի թոռնուհի արքայադուստր Բեատրիս Եղիսաբեթ Մարիա Յորքցին է։  Նա հազվադեպ է երևում պաշտոնական միջոցառումներին, քանի որ ընդունվել է միաձայն որոշում աղջկան հնարավորություն տալ ստանալ իր ուզած կրթությունը։ 

princesses07 Принцессы, покорившие киноолимп

7. Նրա դեբյուտը տեղի ունեցավ «Երիտասարդ Վիկտորիա» կինոնկարում, որը նվիրված է Բրիտանիայի թագուհի Վիկտորիային։  Թեպետ սա փոքր դեր էր, որում Բեատրիսն անգամ խոսք չուներ, արքայադուստրը հիացած էր կինոնկարահանման գործընթացից։  «Նկարահանումները հյուծիչ էին, իսկ տաղավարներում այնքան ցուրտ էր, որ ես մինչև ոսկորներս սառել էի, բայցևայնպես ես շատ հավանեցի նկարահանումները»,- ասել է Բեատրիսը։ Պրոդյուսերը Մարտին Սկորսեզեն էր։ Կինոնկարը մեծն թագուհու իշխանության ժամանակաշրջանի մասին է, ով գահակալեց 60 տարի։ Հնարավոր է, որ մենք դեռևս շատ առիթներ կունենք արքայադստրերին էկրաններին տեսնելու։

princesses08 Принцессы, покорившие киноолимп

8. Բեատրիսը թագավորական ընտանիքի միակ անդամը չէր, ով երազում էր կինոդերասանուհու կարիերայի մասին։  Բոլորի կողմից սիրված արքայադուստր Դիանան ևս տենչում էր կինոաշխարհ մուտք գործել։ Հենց նա պետք է խաղար «Թիկնապահը» կինոնկարի գլխավոր հերոսուհու դերը, և այդ կինոնկարի սցենարը հենց նրա համար էր գրվել։ Ըստ սցենարի՝  գլխավոր հերոսը պետք է պահպաներ արքայադստերը կպչուն երկրպագուներից և պապարացիներից։ Նրանց միջև պետք է սիրավեպ սկսվեր։ Ցավոք, արքայադուստրն այդպես էլ չհասցրեց նկարահանվել կինոնկարում։ 1997 թ. օգոստոսի 31-ին արքայադուստրը մահացավ ավտովթարից։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել