Yerkir.am-ը գրում է․
Թուրք հայտնի պրոդյուսեր, մենեջեր Էրքան Օզերմանը Փարիզում հարցազրույց է վարել ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրի հետ եւ տպագրել թուրքական Posta-ում, որը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում: Երեկ մենք էլ էինք ներկայացրել այն` կրճատումներով:
Ըստ բնօրինակի` Ազնավուրը իբր նաեւ հայտարարել էր, որ մայրը թուրք է: Նա խոսել էր նաեւ իր՝ դեսպան լինելու մասին: «Ես անկախ դեսպան եմ: Այսինքն` չեմ գործում և չեմ կարող գործել Հայաստանից ստացած հրամաններով»,- ըստ Posta-ի` ասել էր նա:
Yerkir.am-ը ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանից փորձել է մեկնաբանություն ստանալ` Ազնավուրի այս հայտարարությունների հետ կապված: «Նման հարցազրույց չի եղել: Շուտով Ազնավուրի կողմից կլինի համապատասխան արձագանք»,- ասաց Տիգրան Բալայանը:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/75477.htm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



