Life.panorama.am-ը գրում է․

Անկանոն աշխատանքային օրը, ֆիզիական և էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը հաճախ անքնության են հանգեցնում: Գիշերը անընդհատ շուռումուռ եք գալիս անկողնու մեջ, իսկ առավոտյան արթնանում եք հոգնած: Հաճախ քնաբերները նույնպես օգուտ չեն տալիս: Թե ինչպես վերադարձնեք առողջ քունը, կօգնեն այս խորհուրդները.
1. Քնելուց առաջ խմեք մեկ բաժակ մեղրաջուր: Դրա համար եռացրած ջրի մեջ լցրեք 1 թեյի գդալ մեղր:
2. Փորձեք քնել մինչև 23.00-ն: Մինչև կեսգիշեր մեկ ժամը հավասարազոր է երկուսի, այդ պատճառով առավոտյան աշխույժ ու հագստացած կլինեք:
3. Մի փորձեք օրգանիզմին ստիպել քնել: Եթե բոլոր փորձերն անարդյունք են, երկարացրեք քնի ժամը: Հագնվեք, իբր պատրաստվում եք ողջ գիշերն աշխատել: Գրեք, կարդացեք, մինչև զգաք, որ քնել եք ուզում: Մեր օրգանիզմը շատ գրագետ բաշխում է ուժերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



