Lilit Damiryan 

Տարիներ առաջ Սիրուշոն «ձայնակցեց» Ռուբեն Հախվերդյանին «Եթե իմանայիր» երգում և ահագին ձայներ հավաքեց արդեն իսկ սիրված երգի ու երգչի հաշվին: Այժմ նույնը՝ սիրված Հարութ Փամբուկչյանի հետ և կրկին շատ սիրված «Տարիներ» երգում: Իսկ ո՞րն է Սիրուշոյի երգը՝ «Պռեգոմե՞շ»-ը:

Konstantin Ter-Nakalyan

Ինձ դուր եկավ. ճաշակով երգի՝ ճաշակով մոդերնիզացիա, հրաշալի գործիքավորում, գեղեցիկ ու պրոֆեսիոնալ նկարահանված հոլովակ։ Բա չէ... «Բուչա-բուդաբիներ», մինիյուբկեքով նեգրերի մոտ տռճիկ տվող ծտեր, կիլոներով շպար...

Garik Petrosyan

Էէէ Հարութ ջան, քանի անգամ ես այս երգը երգել, բայց մտքովդ էն ժամանակ կանցնե՞ր, որ հետո այն այսպես կերգեիր։ Ես գիտեի, որ քո ստացած հարվածից էդքան շուտ չես վերականգնվի, ու երևի թե սա միակ երգն էր, որ արտահայտեց այն ցավը, որ զգում ես... Տարիներն էլ, սիրելիներն էլ անցան անվերադարձ: Եթե առաջ դու այս երգը երգում էիր, այս անգամ դու քո իրական կորուստն էիր հիշում...Ապրես Հարութ ջան...

Ani Gevorgyan

Էս երգը գոռալով չեն երգում, ինձ թվում ա՝ Սիրուշոյի երգը չէր։

Արաքս Արմեն

Եթե երգել լավ հինը, ապա լրիվ նոր ձևով, եթե պռոստը երգել, իմա՞ստը: Ավելին էի սպասում:

Araksya Arakelyan

Շատ հրաշալի կատարում է, բրավո, իսկ Հարութ Փամբուկչյանի վերնաշապիկի մասին խոսքեր չկան, միայն հարգանքի է արժանի:

Maria Aydinyan

Քո մակարդակը ոչ ոք չունի, շատ լավն էր, շնորհավորում եմ։

Milena Matevosyan

Լավն էր, վատը չէր, հետաքրքիր կլիպ էր, կար էն ամեն ինչը, ինչը որ էլ չկա, մնացել ա որպես անտիկվար՝ թե հեռուստացույցը, հեռախոսը ու նման բաներ, իսկ հագուստն ու նման բաները ինչի հետ էր համադրված, էտ երկրորդական բաներ ա:

Emil Hayrikyan 

Փշաքաղվեցի...... Լավ համագործակցություն էր, Հարութի ձայնն էլ իմ մանկությունը օրերը հիշեցրեց, շատ եմ սիրում։

Manushak Prazyan

Հարգում եմ որակով գործ անող մարդկանց, ում համար կարևորը ամիսը մեկ կլիպ նկարելը չի։

Ani Hovsepyan

 Սիրուշո ջան, դու բնականից շատ սիրուն ես, պետք չի տենց արհեստական շուրթեր ավելացնել, հակառակ էֆեկտ ա ստացվում: 

Sharam Mkrtchyan

Բա ռաբիզ չէիր երգելու, դու էլ կոԴրվար, երբեք մի ասա երբեք, բաաաա։

 Arusyak Gevorgyan

Իսկ ինձ դուր չեկավ, Հարութը շատ սառը ու չոր սկսեց: Իրանք իրար հետ ոնց որ կապ չունենային... Մի խոսքով, սառն էր ամեն ինչ:

Ani Karyan

Այս երգի նոր ոճը ավելի շատ Սիրուշոյինն է, առանձին նրա կատարումը շատ հաճելի էր, Հարութի ձայնը կարծես չլսվեց, միայն Հարութի կատարմամբ այս երգը ավելի հոգեհարազատ է, բայց ընդհանուր առմամբ՝ լավ, որակյալ կլիպ էր նկարահանված, վատ չէր։

Mona Mili 

Շատ լավն էր, բայց Սիրուշոյի հագած կուրտկի դերը չհասկացա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել