Այսուհետ հատով դեղ գնելն անհնա՞ր կլինի

Yerkir.am-ը գրում է.

«Առևտրի եւ ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն` այսուհետ հատով դեղ գնելն անհնար կլինի. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:   Հիշեցնենք, որ, «Առևտրի եւ ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, Հայաստանի տարածքում օտարվող բոլոր դեղերը պետք է պարտադիր դրոշմապիտակավորվեն:   Ըստ Զաքարյանի` Հայաստանի տարածք ներմուծված դեղերի պարտադիր դրոշմապիտակավորումը մի շարք խնդիրների առջև կկանգնեցնի ոչ միայն ներմուծողին, այլ նաև սպառողին:   «Հատով դեղ գնել չի լինի, որովհետև այդպիսով կխախտվի դրոշմապիտակավորման օրենքը: Սակայն սա դեռ ամենը չէ, դեղերի գինը կբարձրանա և առողջապահության նախարարության հայտարարած 4-5 դրամից շատ ու շատ ավելի գումարով»,- ասաց բանախոսը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել