Replik.am-ը գրում է.

ԱՄԷ-ում մահացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի ավագ որդին: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ալեքսանդր Իվանովը դստեր հետ լողալիս է եղել: Հայտնվում է, որ երեխային հաջողվել է փրկել, իսկ ահա վերջինիս հայրը խեղդվել է: Ալեքսանդր Իվանովը 37 տարեկան էր, ուներ երկու բարձրագույն կրթություն, 2012 թվականից «Внешэкономбанк»-ի նախագահի տեղակալն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել