«Աֆրիկյանների շենքը փրկելու տարբերակ չկար»

Panorama.am-ը գրում է.

«Աֆրիկյանների շենքը չհիշեցի, որովհետև այն այլևս չկա»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ով թվարկում էր, թե այս տարվա ընթացքում ինչպիսի շենքեր են քանդել կամ ցանկացել քանդել, որոնք մշակութային արժեք են ներկայացնել, իսկ Աֆրիկյանների շենքը, լրագրողների դիտարկմամբ, այդ թվարկվածների մեջ չնշվեց:

Մ. Մինասյանն ասաց, որ այդ հուշարձանը գտնվում էր վտանգավոր վիճակում, այն պահպանելու համար ֆինանսական մեծ միջոցներ էին անհրաժեշտ: 

«Ցանկալի կլիներ, որ մնար, բայց խանգարում էր փողոցին: Փրկելու տարբերակ չկար»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել