MyPage.am-ը գրում է.
Դանիայի առևտրի կենտրոններից մեկն այցելած գրենլանդացի մի անօթևան մասնակցել է ակնթարթային վիճակախաղի և 3,6 մլն կռոն (610 հազ. դոլար) շահել: Սա պատկառելի գումար է անգամ սովորական մարդկանց համար, էլ ուր մնաց անօթևանի: Վերջինիս 37-ամյա քույրը կարծում է, որ իր եղբայրը միանգամայն արժանի է այդ հաջողությանը:
-Նա շատ լավ մարդ է, և ես ուրախ եմ, որ հաջողությունը վերջապես ժպտաց նրան,-ասել է անօթևանի քույրը:

Նորաթուխ միլիոնատերը, ով նախընտրում է չհրապարակել իր անունը, արդեն գիտի, թե ինչ նպատակով է ծախսելու խոշոր շահումը: Առաջին հերթին նա ծրագրում է այցելել իր հայրենի Գրենլանդիա՝ այնտեղ անցկացնելու Ամանորն ու Սուրբ ծնունդը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://mypage.am/news/news.php?id=301
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



