
168.am-ը գրում է.
Այսօր կյանքի 81-րդ տարում մահացել է Վլադիմիր Մովսիսյանը։
Վ. Մովսիսյանը երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել թե խորհրդային տարիներին, թե նորանկախ Հայաստանում։ 2012 թվականից ի վեր ղեկավարում էր ՀՀ Նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը:
Կենսագրությունը
1959-1967թթ. աշխատել է ՀԽՍՀ Կալինինոյի, Կիրովականի և Ստեփանավանի շրջանների գյուղատնտեսության արտադրական վարչություններում, որպես գլխավոր անասնաբույծ։ 1978-1984թթ. – ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ: 1984-1990թթ. – ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ: 1986-1988թթ. – ՀԽՍՀ պետական ագրոարդյունաբերական կոմիտեի նախագահ: 1988-1990թթ. – Գաղթականների գործերի հանրապետական հանձնաժողովի նախագահ: 1990թ. հունվարից – արտակարգ իրադրության օպերատիվ շտաբի պետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



