
Galatv.am-ը գրում է.
ՌԴ կրթության ու գիտության նախարարությունը հաստատել է հավաստագրերի ձևը, որոնք ներգաղթյալները կստանան ՌԴ պատմության, իրավունքի ու ռուսաց լեզվի ամբողջական քննություններն հանձնելուց հետո: Համապատասխան հրամանը նախապատրաստվել է գերատեսչության կողմից:
2015 թ․ հունվարի 1-ից հավաստագիրը պարտադիր կդառնա ներգաղթյալների օրինական աշխատանքի ընդունման, ժամանակավոր կեցության իրավունք ստանալու համար:
Օտարերկրացիների համար արդեն սկսել են փորձնական քննություններ անցկացնելը:
«Արդյունքները տարբեր շրջաններում տարբեր են: Օրինակ այն ներգաղթյալներն, ովքեր քննություն են հանձնել արտասահմանում, ավելի վատ են պատասխանել իրավունքին վերաբերող հարցերին: Իսկ այն օտարերկրացիներն, ովքեր արդեն գտնվում են Ռուսաստանում, թույլ են պատմությունից»,- թերթին պատմել է Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանի պրոռեկտոր Անժելա Դոլժիկովան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



