Համակարգային փոփոխություն ասելով՝ նկատի ունենք ոչ թե նույն համակարգում ծնված ու սնված անձերի, այլ հենց համակարգերի փոփոխություն: Եթե հհկ-ական երիտասարդ Կարենին փոխարինելու է բհկ-ական երիտասարդ Տիգրանը, որ 2008-ին կողմ էր Սերժ Սարգսյանին, ապա ինձ համար դրանց միջև տարբերություն չկա: Եթե հհկ-ական ջահել միակականներին փոխարինելու է գալիս նախկինում ընդդիմադիր բհկ-ական Վահանը, ապա դրանց միջև ես ընտրություն կատարելու ցանկություն չունեմ: Եթե հհկ-ական Մարգարիտային փոխարինելու է բհկ-ական Նաիրան, դրանից ես ոչ լավ կզգամ և ոչ էլ վատ: Էլ չեմ խոսում հհկ-ական ու բհկ-ական գործարարների Չտարբերության մասին: Եվ վերջապես, եթե հհկ-ական առաջնորդին փոխարինի բհկ-ական առաջնորդը, ՄԻՋԻՆ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ իմ և ինձ նմանների կյանքում դրանից ոչինչ չի փոխվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել