
Shamshyan.com-ը գրում է.
Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է, որ վարորդներըմ պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները, նաև իրենց տրանսպորտային միջոցների դիմապակուն պետք է ունենան տեխզննման կտրոն, մինչդեռ որոշ մեքենայատերեր արհամարհում են ՃՈ-ի հորդորները: Երեկ՝ նոյեմբերի 4-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որոնցում երևում է, որ Mercedes մակնիշի 058 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենայի դիմապակուց բացակայում է տեխզննման կտրոնը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայով Ճեմում է ԱԺ պատգամավոր, գործարար, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր, «Սասի Արտակ» մականվամբ Արտակ Սարգսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2014/11/05/32548/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



