
168.am-ը գրում է.
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության հանդեպ միջազգային աջակցության համախմբման հարցում ունեցած զգալի դերակատարության համար: Պորոշենկոն նաև կարևորել է ԱՄՆ-ի այն հայտարարությունները, որոնցում նա դատապարտում ու չի ճանաչում նոյեմբերի 2-ին Դոնբասում անցկացված ընտրությունների արդյունքները: Այս մասին հայտնել է Պորոշենկոյի մամլո ծառայությունը: Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան հավատարիմ է հակամարտություն խաղաղ ճանապարհով ու Մինսկյան պայմանավորվածություններին համապատասխան կարգավորելուն: Պորոշենկոն առաջարկել է վերականգնել արտգործնախարարների մակարդակով բազմակողմ երկխոսության Ժնևյան ձևաչափը՝ Դոնբասում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



